Քարդաշյանն իր նոր հավաքածուն թողարկել է մանկության ընկերուհու հետ

KKW Beauty х ALLISON կոսմետիկայի նոր հավաքածուն Քիմ Քարդաշյանը թողարկել է մանկության ընկերուհու՝ Էլիսոնի հետ։
Նոր հավաքածուի կազմում ներառված են շրթներկեր, շիմերներ ու ստվերաներկեր, կարմրաներկեր։
Քիմն ու Էլիսոնը նոր հավաքածուի բոլոր տուփերը զարդարել են համատեղ լուսանկարներով, որոնք արվել են դեռահասության տարիներին։
Հավաքածուն բավականին մեծ արձագանք է գտել։ Հայտնի է, որ թողարկումից ընդամենը ժամեր անց արդեն եղել են հազարավոր պատվերներ։

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, չնայած ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ամուսնական խնդիրներին և ստեղծված ընտանեկան ճգնաժամին, շարունակում է աշխատել իր նախագծերի վրա։
Շուտով նա նաև կներկայացնի SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն։
Հեռուստաաստղը նշել է, որ այն իր ամենասիրելի հավաքածուն է։