Բրեդ Փիթի և Նիկոլ Պոտուրալսկու սիրավեպի նոր մանրամասները. զույգն ավելի քան 9 ամիս է հանդիպում է

Բոլորովին վերջերս համացանցում լուրեր տարածվեցին 56-ամյա Բրեդ Փիթի նոր սիրավեպի մասին. լրագրողներին հաջողվել է պարզել, որ հոլիվուդյան դերասանը հանդիպում է 27-ամյա գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկիի հետ: Սակայն այժմ ի հայտ են եկել նոր մանրամասներ նրանց հարաբերությունների մասին․ պարզվում է, Բրեդն ու Նիկոլը միասին են արդեն 9 ամսից ավելի։ Դրա ապացույցն են անցյալ տարվա նոյեմբերին արված լուսանկարները, որոնք ժամեր առաջ են հայտնվել համացանցում։
Զույգին լուսանկարել են Քանյե Ուեսթի համերգի ժամանակ՝ 2019 թվականի աշնանը, Լոս Անջելեսի «Հոլիվուդ-Բոուլ» համերգասրահում: Ականատեսների խոսքով ՝ նրանք միմյանց հետ ջերմ շփվել են մինչև ռեփերի ելույթի սկսվելը։

Այժմ սիրահարները միասին հանգստանում են Ֆրանսիայում և ինսայդերների խոսքով՝ վայելում են համատեղ արձակուրդը: Ասում են, որ ճանապարհորդության ժամանակ դերասանը կանգ է առել Շատո Միրավալի իր կալվածքում, որը նա 2011-ին նախկին կնոջ ՝ Անջելինա Ջոլիի հետ գնել էր 67 մլն դոլարով ։
Թե ինչպես են Փիթն ու Պոտուրալսկին այսքան ժամանակ կարողացել են գաղտնի պահել իրենց հարաբերությունները, հետաքրքրում է բոլորին:
Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում դերասանին արդեն հասցրել են սիրավեպ վերագրել դերասանուհի Թալիա Շոկատի հետ և նույնիսկ շշուկներ էին պտտվում նախկին կնոջ ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ նրա վերամիավորման մասին: