Մենք Միլլերներն ենք
Դևիդը պետք է Մեքսիկայից տեղափոխի արգելված բեռն Ամերիկա։ Ոստիկանության մոտ կասկած չհարուցելու համար նրա մտքում ծագում է իդեալական ծրագիր․ ստեղծել օրինակելի ընտանիք։ Չ՞է որ մայրը, հայրը, որդին և դուստրը, որոնք ճանապարհորդում են, չեն կարող է ինչ-որ մեկի մոտ կասկած հարուցել։
Իր ընտանիքը ստեղծելու համար նա դիմում է հարևանուհուն, ով մերկապարուհի է, փողոցում ապրող դեռահասի, ով ստանձնում է իր դստեր դերը և անհաջողակ է ընկերոջը, ով խաղում է նրա որդու դերը։ Միլլերիների ընտանիքին շատ դժվարություններ են սպասվում․ նրանք պետք է չընկնեն ոստիկանության ձեռքը, փախչեն մարդասպաններից և չսպանեն միմյանց։
Լավագույն ընկերոջ ընկերուհին
Թենկը շատ տարօրինակ մասնագիտություն ունի. նա հանդիպում է աղջիկների հետ, նրանց կյանքը վերածում դժոխքի, իսկ հետո այդ աղջիկները վերադառնում են իրենց նախկին ընկերների մոտ:
Հերթական գործի ժամանակ նա պատահաբար սիրահարվում է ընկերոջ սիրելիին՝ Ալեքսիսին: Աղջիկը սակայն չգիտի գրավիչ տղամարդու մասնագիտության մասին: Կկարողանա՞ Թենկը դուրս գալ այս ստի լաբիրինթոսից:
Կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա
Հոլին գեղեցիկ, երիտասարդ և միայնակ կին է: Էրիկը կնամոլ և բռի տղամարդ է: Նրանց ծանոթացնում են ընդհանուր ընկերներ, սակայն հենց առաջին հայացքից Հոլին հակակրանք է զգում Էրիկի հանդեպ: Այնպես է պատահում, որ իրենց ընկերներ-ամուսինները ավտովթարի հետևանքով մահանում են, և իրենց փոքրիկը մնում է Հոլիի և Էրիկի խնամակալության տակ:
Գլխավոր հերոսները ստիպված են լինում ոչ միայն երկար ժամանակ անցկացնել միմյանց հետ, այլ նաև մտերմանալ, որպեսզի կարողանան փորքիկի կյանքը դարձնել անհոգ ու երջանիկ։
Մերկ ճշմարտություն
Ասում են. «Ատելությունից սեր ընդամենը մեկ քայլ է»: Այսպիսին է մեր հերոսների պատմությունը:
Նրանք միմյանց ատում են. Մայքը բռի է ու կնամոլ, իսկ Էբին՝ ինքնահավան և մեծամիտ: Երկուսն էլ աշխատում են հեռուստաընկերությունում, և մի օր նրանց «բախտ է վիճակվում» համագործակցելու: Պատկերացրեց Էբիի տրամադրությունը՝ չէ որ նա երդվել է մինչև կյանքի վերջ ատել Մայքին: Բայց մի փոքր շփվելուց հետո նրանք որոշում են փոխել միմյանց վերաբերյալ պատկերացումները:
Գլխավոր դերերում են Ժերար Բաթլերը և Քեթրին Հայգլը:
Ինչպես ամուսնանալ 3 օրում
Ֆիլմի գլխավոր դերերում են Էմի Ադամսը, Մեթյու Գուդը, Ադամ Սքոթը և այլք:
Ի՞նչ անել, եթե ձեր սիրելին չի վարվում այնպես, ինչպես դուք եք ուզում: Դուք ինքներդ եք քայլ անում, քանի որ դա միակ լուծումն է: Չնայած փոփոխվող ժամանակաշրջանների ու ավանդույթների՝ համընդհանուր կարծիքի համաձայն հենց տղամարդը պետք է առաջարկություն անի: Գլխավոր հերոսուհին մեկնում է Դուբլին, որ ամուսնության առաջարկություն անի իր սիրելիին, քանի որ ավանդույթի համաձայն փետրվարի 29-ը հենց այն օրն է, երբ կինը կարող է առաջինն անել այդ քայլը: Ճանապարհին Աննան բազում խնդիրների է հանդիպում, բայց այս ճանապարհորդությունը մեկընդմիշտ փոխում է նրան և ճիշտ հարաբերությունների մասին նրա պատկերացումները: