Քչերը կան, որ չեն դիտել «Տանը միայնակ» արկածային ֆիլմը: Եվ եթե այն դիտել եք, համոզված ենք` բոլորիդ էլ տպավորել է այն փոքրիկ տղան, որը ջանք ու եռանդ չի խնայում իր տունը կողոպտիչներից պաշտպանելու համար:
- Ֆիլմում Մակոլեյ Կալկինն ընդամենը 10 տարեկան էր, իսկ այսօր նա նշում է ծննդյան 40-ամյակը:
Ինչպես և շատերի դեպքում` Մակոլեյի համար ևւս վաղ տարիքի հայտնիությունն ունեցավ թե դրական, թե բացասական կողմեր:Հասունանալով նա սկսեց տարվել վատ սովորություններով` ալկոհոլ, թմրանյութեր, վատ շրջապատ:
Այդ ամենը կործանեց նրա հետագա կյանքն ու խոստումնալից ապագան։ - 1998 թ-ին Կալկինն ամուսնացել է դերասանուհի Ռեյչել Մայների հետ, որին հեռուստադիտողը կճանաչի «Գերբնականը» հեռուստասերիալում Մեգ Մասթերսի դերով: Նրանք ամուսնալուծվել են 4 տարի համատեղ կյանքից հետո։
- Կալկինի սիրավեպ է ունեցել նաև դերասանուհի Միլա Կունիսի հետ։
- «Տանը միայնակ» ֆիլմից հետո Մակոլեյ Կալկինը ծանոթանում է Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ: Նրանց մեջ ծնվում է մտերմություն, որից հտո խոսակցություններ են տարածվում, թե Ջեքսոնը սեքսուալ ոտնձգության է ենթարկում փոքրիկ դերասանին:Սակայն Կալկինը աբզմիցս հերքել է այդ լուրերը։