Նաստյա Կամենսկիխը սեքսուալ լուսանկար է հրապարակել լոգարանից

Ուկրաինացի հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK բեմական կեղծանունով, կրկին ուրախացրել է իր երկրպագուներին՝ ներկայանալով գայթակղիչ տեսքով լոգարանում։
«Իր, սպորտի, ճիշտ սննդի ու ճիշտ խնամքի հանդեպ սերը կնոջ մարմինը դարձնում է գեղեցիկ ու սլացիկ», – լուսանկարին կից գրառում է կատարել արտիստը՝ հավելելով, որ իր սիրելի ընթացակարգերից մեկը մաշկի շերտազատումն է:
Իհարկե, նրա համարձակ լուսանկարն անտարբեր չի թողել ինստագրամյան հազարավոր հետևորդներին, որոնց մի մասը հեղեղել է լուսանկարի մեկնաբանությունները հաճոյախոսություններով, մյուս մասը՝ քննադատություններով։
Շատերին հետաքրքրել է, թե ինչպես է Նաստյայի 18+ լուսանկարներին վերաբերվում Պոտապը։