Ջենիֆեր Լոպեսի աղջիկը լաց է եղել՝ տեսնելով Բիլլի Այլիշին (լուսանկար)

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում կիսվել է «Գրեմմի»-ի 18-ամյա ռեկորդակիր Բիլլի Այլիշի հետ հանդիպման տպավորություններով:
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի սկզբին, սակայն տպավորություններն այքնան վառ են եղել, որ երգչուհին բազմիցս պատմել է իրենց շփման մասին:
Լոպեսը խոսոտվանել է, որ Բիլին բավականին նման է իրեն:

Լոպեսը նաև պատմել է, որ իրենց հանդիպմանը ներկա է եղել նաև իր փոքրիկ դուստրը, ով տեսնելով Այլիշին արտասվել է: Ջենիֆերի աղջիկը հիանում է Բիլի Այլիշով ու արդեն մի քանի տարի է, ինչ երկրպագում է նրան:
«Դա նման էր տարօրինակ եռաչափ արտացոլման: Դա ինձ ստիպեց հասկանալ, թե ինչու են իմ երկրպագուներն արտասվում: Դրա մասին երբեք չէի մտածել, մինչև ինքս տեսա, թե ինչպես է դա անում իմ աղջիկը։ Ես այդ ամենն այդքան էլ լավ չեմ ներկայացնում, բայց ինձ համար դա ցնցող փորձ էր։ Դա ստիպել է ինձ գնահատել այն, որ ես մեծ բան եմ անում իմ երկրպագուների համար, ինչպես անում է Բիլլին իմ դստեր համար։ Կարծես այս ամենը փակ շրջան լինի»,-ասել է Լոպեսը: