Ամերիկացի դերասանուհի ու երգչուհի Ջուդի Գարլենդի նախկին առանձնատունը, որը գտնվում է Հոլիվուդ Հիլզ թաղամասում և որտեղ ծնվել է նրա դուստր Լայզա Մինելլին, վաճառվել է 4,7 մլն դոլարով, գրում է Daily Mail-ը։
Լոս Անջելեսի Սանսեթ Սթրիփ փողոցին նայող արտ-դեկո ոճով տունը կառուցվել է 1941 թվականին՝ ճարտարապետ Ջոն Էլջին Վուլֆի կողմից, որը հայտնի է հռչակավոր տների նախագծմամբ։
Գարլենդն այդ տանն ապրել է 1944-1948 թվականներին՝ իր երկրորդ ամուսնու՝ Վինսենթ Մինելլիի և նրանց դստեր՝ Լայզա Մինելլիի հետ։
Հայտնի է, որ եռահարկ տունն ունի հինգ ննջասենյակ, 7 սանհանգույց, կինոդահլիճ, ինչպես նաև լողավազան և հյուրատուն՝ բուխարիով և մարմարյա բարով։