Հրապարակվել է «Գերբնականը» հայտնի սերիալի եզրափակիչ մասի թրեյլերը

Համացանցում է հայտնվել «Գերբնականը» սերիալի եզրափակիչ սերիաների թրեյլերը։ Այն հրապարակվել է The CW յութուբյան ալիքում։

Խոսքը վերաբերում է 15 եթերաշրջանի վերջին սերիաներին, որոնք պատմում են Վինչեստեր եղբայրների և չար ուժերի ներկայացուցիչների հակամարտությունների մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, վերջին դրվագները նկարահանելու հնարավորություն չի տվել կորոնավիրուսի պանդեմիան: Եզրափակիչ շարքի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 19-ին: