Ջասթին Բիբերը կնոջը 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել (լուսանկարներ)

Ջասթին Բիբերը 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել և նվիրել կնոջը։ Առանձնատան մակերեսը գերազանցում է 1000 քառակուսի մետրը։ Տարածքում գտնվում է թենիսի դաշտ, լողավազան, տաղավար։ Իսկ ներսում կա յոթ ննջասենյակ, 10 սանհանգույց, հսկայական գրադարան, կինոթատրոն և նույնիսկ շեֆ խոհարարի խոհանոց։ Ջասթինի և Հեյլիի հարևաններն են դարձել Էդի Մերֆին, Սիլվեստր Ստալոնեն, Սոֆյա Վերգարան և Դենզել Վաշինգտոնը:

«Հեյլին հենց այն մարդն է, առանց որի չէր լինի իմ նոր ալբոմը և հետագա պատմությունը։ Նա պարզապես ամեն ինչ կարողանում է կապել իրար, ինձ թեմաներ է առաջարկում։ Ես անվերապահորեն սիրում եմ նրան և ուզում եմ նրա հետ ընտանիք կազմել։ Անկախ նրանից՝  կվաճառեմ ես նոր ձայնասկավառակը, թե ոչ։ Ես հիմա հանգիստ եմ, որ կյանքի մնացած մասը կանցկացնեմ առողջ և վստահելի հարաբերություններում»,- խոստովանել է երգիչը։

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են 2018 թվականին։ Երաժիշտը բազմիցս նշել է, որ 23-ամյա մոդելի հետ ամուսնության մեջ իրեն իսկապես երջանիկ է զգում։