Ինչպե՞ս է անցկացնում իր կարանտինը Ալեքսիս Օհանյանը

Reddit-ի համահիմնադիր, գործարար, գրող և միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը շարունակում է հետևորդներին հիացնել դստեր ՝ Օլիմպիայի հետ գեղեցիկ լուսանկարներով:
«Սիրելիներին, նույնիսկ այսօր, ավելի ամուր գրկելով», – Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Գործարարը նաև լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է դստեր հետ ժամանակն անցկացնում:
Զվարճալի լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես է Օլիմպիան լողում, կրկին անտարբեր չեն թողել իր հետևորդներին: Կարճ ժամանակում լուսանկարները մեծ թվով հավանումների են արժանացել։
«Օլիմպիա Օհանյանի հետ լողավազանում անցկացված ժամանակը լավագույնն է», – լուսանկարին կից գրել է Օհանյանը: