«Կարծում եմ ՝ բոլորը կհամաձայնվեն, որ 2020 թվականն ամենավատ տարին է»․ Լեբրոն Ջեյմսի ցավակցական խոսքերը

Լեբրոն Ջեյմսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Սեւ հովազ» ֆիլմի դերասան Չեդվիկ Բոուզմանի մահվան մասին:
«Այս տարի կորցրինք Սև հովազին և Սև մամբային: Կարծում եմ ՝ բոլորը կհամաձայնվեն, որ 2020 թվականն ամենավատ տարին է», -ասել է Լեբրոնը:
Խաղի մեկնարկից առաջ բասկետբոլիտները հարգել են դերասան Չեդվիկ Բոուզմանի հիշատակը, իսկ Լեբրոնը դերասանի հիշատակը հարգել է հայտնի «Վականդան ընդմիշտ» ժեստով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Չեդվիկ Բոուզմանը, որն առավել հայտնի է «Սև հովազ» հայտնի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ: Այս մասին հայտնի էր դարձել դերասանի թվիթերյան էջից: Չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի երրորդ փուլի քաղցկեղ, որը զարգացել է մինչև չորրորդ փուլը, նշված էր հաղորդագրության մեջ:
TMZ-ի տվյալներով՝ նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում։