Էմմա Ռոբերթսը շուտով մայրիկ կդառնա. նա կիսվել է լուսանկարներով

29-ամյա դերասանուհի Էմմա Ռոբերթսի հղիության մասին արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին երկու ամիս առաջ: Սակայն աստղն ինքը չի շտապում հաստատել այդ լուրը։
Բայց այսօր Էմման վերջապես դադարեց թաքցնել իր հետաքրքիր կարգավիճակն ոի Instagram-ում հրապարակեց լուսանկարներ, որոնցում ցույց տվեց կլորացված փորը:

«Ես և իմ երկու սիրելի տղաները»,- լուսանկարին կից գրել Է դերասանուհին։
Լուսանկարում նա նստած է իր 35-ամյա ընկերոջ ՝ դերասան Հարեթ Հեդլունդի հետ, որի հետ հանդիպում է ավելի քան մեկ տարի:
Դերասանուհու լուսանկարներին արձագանքել են ոչ միայն նրա երկրպագուները, որոնք սկսել են շնորհավորել նրան ուրախ իրադարձության կապակցությամբ, այլև նրա աստղային մորաքույրը ՝ Ջուլիա Ռոբերթսը: Իսկ Լիա Միշելը, ով վերջերս է մայր դարձել, գրել է, որ Էմման հրաշալի մայր է լինելու։