Ադելի միկրոբլոգը հեղեղել են քննադատություններով վերջին լուսանկարի պատճառով

Այսօր 32-ամյա բրիտանացի երգչուհի Ադելն իր Instagram-ում կիսվել է լուսանկարով, որը քննադատության տարափ է առաջացրել: Լուսանկարում աստղը պատկերված է Ճամայկայի դրոշի գույներով եւ բանտի ժողովուրդների ավանդական սանրվածքով, նաև լողազգեստով:
«Ես երջանիկ եմ, որ Notting Hill-ի կառնավալը կլինի, իմ սիրելի Լոնդոնում»,- լուսանկարին կից գրել է նա:
Սակայն աստղի լուսանկարը բազմաթիվ օգտատերերի զայրացրել է: Նրանք Ադելին ՝ մեղադրել են մշակութային յուրացման մեջ:

«Սևամորթ կանայք խտրականության են ենթարկվում այն բանի համար, որ կրում են ազգային սանրվածքներ, ինչպիսիք են բանտու հանգույցները և գանգուրները, բայց սպիտակ մարդիկ` ոչ: Դա անարդար է, և այդ պատճառով մարդիկ կատաղում են»,- գրել է ինստագրամյան հետևորդներից մեկը: