Թուրքական TRT հեռուստաալիքի հաղորդավարուհին ուշաթափվել է ուղիղ եթերի ժամանակ (տեսանյութ)

Թուրքական TRT հեռուստաալիքի հաղորդավարուհի Նիլգյուն Բալքաչը շոգ եղանակի պատճառով ուշաթափվել է ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը։

Հեռուստաընկերությունը Քոջաթեփեից հատուկ հաղորդում էր պատրաստել` նվիրված Թուրքիայի անկախության գործում մեծ դեր ունեցած Դումլուփընարի ճակատամարտում հաղթանակի 98-ամյակի կապակցությամբ:

4 ժամ շարունակ առանց ընդմիջման ուղիղ եթեր վարելու ժամանակ փորձառու հաղորդավարուհի Բալքաչը շոգի պատճառով ուշագնաց է եղել:

Ուշաթափվելուց առաջ նա ասել է, որ հաղորդումը վարում է չափազանց շոգ եղանակի պայմաններում:

Հաղորդավարուհուն տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակն արդեն լավ է: