«The show must go on» երգը` Ադամ Լաբերտի և «Queen»-ի նորովի մատուցմամբ

Համագործակցելով հայտնի երգիչ Ադամ Լամբերտի հետ՝ «Queen»-ը ներկայացրել է «The show must go on» համաշխարհային հիթի նոր տարբերակը: Այն ձայնագրվել է «O2 արենայում»՝ 2018 թվականի հուլիսին կայացած կենդանի ելույթի ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ Ադամ Լաբերտի հետ միասին «Queen» խմբի անդամներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը ներկայացրել էին «We Are The Champions» համաշխարհային հիթի նոր տարբերակը, որը նվիրված է բժիշկներին։
Երգի նոր անվանումն է «You are the Champions»։
Երգիչները ստացված գումարը նվիրաբերելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-պայքարի համար։

«Queen» բրիտանական ռոք խումբ ստեղծվել է 1970 թվականին։ Խմբի «Bohemian Rhapsody», «We Will Rock You», «We Are the Champions», «Another One Bites the Dust», «Radio Ga Ga», «The Show Must Go On» երգերը դասական ռոքի օրինակներ են։
2007 թվականին Մեծ Բրիտանիայում BBC Two-ի կողմից անցկացված «Բոլոր ժամանակների լավագույն խումբը» հարցման արդյունքում «Queen»-ը առաջ  գրավել է առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991 թվականին՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո, «Queen»-ը կարողացել է պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։