Համացանցում քննարկում են Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի նոր լուսանկարը

44-ամյա Մաքսիմ Գալկինը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել իր 71-ամյա կնոջ ՝ Ալլա Պուգաչովայի հետ: Լուսանկարը, ինչպես և զույգի բոլոր համատեղ կադրերը, մեծ արձագանք է ստացել հեռուստահաղորդավարի և երգչուհու երկրպագուների շրջանում:
Թե ուր են մեկնել ամուսինները, նրանց երկրպագուներին այնքան էլ չի հետաքրքրում, իսկ ահա պրիմադոննայի արտաքին տեսքը, որը տարիների ընթացքում կարծես թե չի փոխվում, հերթական անգամ գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը:

Ամուսինները ամառը անցկացրել են իրենց ամառանոցում, երեխաների ՝ վեցամյա Լիզայի և Հարրիի հետ: Որոշել են արդյոք Պուգաչովան և Գալկինը արձակուրդ կազմակերպել և ուղևորվել  ճանապարհորդության, Մաքսիմը չի նշել:
Վերջերս, ի դեպ, շշուկներ էին պտտվում, որ զույգը ամուսնալուծվել է: Սակայն Գալկինի նոր լուսանկարը հերթական անգամ ապացուցեց, որ իրենց ամուսնությունը Պուգաչովայի հետ շատ ամուր է: