Little Big խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը պաշտոնապես հայտարարել է ամուսնալուծության մասին

Առաջին անգամ լուրերն այն մասին, որ Little Big խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինի և ռեփ-կատարող Իրինա Սմելայի (հայտնի է նաև որպես Tatarka) ընտանիքում ամեն ինչ հարթ չէ, ի հայտ են եկել դեռևս այս տարվա գարնանը:
Բանն այն է, որ կարանտինը զույգն անցկացրել է առանձին՝ Իրինան` Մոսկվայի բնակարանում, որդու հետ, իսկ Իլյան` գործընկերների հետ միասին տուն է վարձել քաղաքից դուրս։ Հենց սա էլ շշուկների պատճառ է դարձել:
Սակայն զույգը երկար ժամանակ լռում էր ու չէր ցանկանում ոչ մի կերպ մեկնաբանել ամուսնալուծության մասին լուրեը:

Սակայն այսօր Պրուսիկինն ու Սմելայան պաշտոնապես հայտարարեցին, որ որոշում են կայացրել ամուսնալուծվել։ Նախկին սիրեցյալները տեսաուղերձ են ձայնագրել, որտեղ մանրամասն պատմել են իրենց բաժանման պատճառների մասին։
Երաժիշտներն ընդգծել են, որ այդ որոշմանը եկել են դեռ 2019-ի դեկտեմբերին՝ Little Big-ի մեծ շրջագայության ավարտից հետո ։
«Սա ինքնաբուխ որոշում չէ։ Մենք մտածում էինք այդ մասին կես տարուց ավելի: Եկել ենք այդ որոշմանն անցյալ տարվա դեկտեմբերին։ Մենք կմնանք ընկերներ: Մենք, վերջապես, խոսեցինք. միմյանց նկատմամբ պահանջներ ունեինք, դրանք չափից շատ էին կուտակվել։ Եթե միասին մնայինք հանուն երեխայի, երկուսս էլ դժբախտանալու էինք», – ասել է Իլյան
Հիշեցնենք, որ Իլյան և Իրինան ծանոթացել են 2014-ին և ունեն որդի: