Թբիլիսիում Քենդալ Ջենների «երկվորյակն» է հայտնաբերվել (լուսանկարներ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ամերիկացի մոդել, ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քենդալ Ջենների «երկվորյակն» է հայտնաբերվել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սուպերմոդելին անչափ նման 29-ամյա աղջիկը՝ Թեոնա Չաչուան, վաճառքի ներկայացուցիչ է աշխատում, Ինստագրամ սոցկայքում վարում է նաև իր բլոգը։

«Այն պահից, երբ սկսեցի լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել, մարդիկ սկսեցին մեկնաբանություններում գրել, որ նրան շատ նման եմ։ Հաճելի է, երբ ինձ համեմատում են այդքան գեղեցիկ մարդու հետ»,- նշել է Չաչուան։

Աղջկա խոսքով՝ իրեն փողոցում հաճախ են կանգնեցնում՝ նմանեցնելով սուպերմոդելին, անգամ ընտանիքում են երբեմն «կասկածում» իրենց կապին։