«Ապրենք մեր քաղաքում». Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը չի պատրաստվում արտագաղթել

Վերջերս լրատվամիջոցներից մեկը ներկայացրել էր մշակույթի այն ներկայացուցիչների անունները, ովքեր կարտագաղթեն Հայաստանից, եթե առաջիկա մեկ ամսում չլինի բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն: Նյութում նշված էր նաև դերասան Անդրանիկ Հարությունյանի անունը, ինչը բավականին մեծ արձագանք ստացավ հենց դերասանի կողմից, ով լուրը հերքեց և Ֆեյսբուքում ժամեր առաջ վրդովված հայտարարեց. «Չի կարող լինել ոչ մի պատճառ, որ ես լքեմ իմ երկիրը: Ես մնում եմ և մնալու եմ իմ երկրում»:

Showbiz.am կայքը կապվեց դերասանի կնոջ Մերի Հովհաննիսյանի հետ, ով բավականին բարկացած հայտնեց իր վերաբերմունքը կատարվածի վերաբերյալ:
«Անկեղծ ասած, շատ բարկացա: Մի քանի օր առաջ հյուր էինք մի հաղորդման, որի ընթացքում Անդրանիկը նշեց, որ չի լքի հայրենիքը, ու հետո կարդում եմ այդ հոդվածը: Անկեղծ, այնպես էի բարկացել, որ ես էլ կիսվել էի ու վիրավորական խոսքեր հղել այդ կայքին»,– կսիվում է Մերին:

Նշենք, որ վերջին ժամանակներում արտագաղթելու մասին հայտարարություններով հանդես եկան մի քանի հայտնիներ. պատճառը կարանտինի ընթացքում մշակութային գործիչների շրջանում առաջացած գործազրկությունն էր: Շատերը պնդում էին, որ ապրուստի միջոց չունեն ու չեն կարողանում հաղթահարել առաջացած ֆինանսական խնդիրները: Թե ինչպես է կարողանոմ դերասանի ընտանիքը լուծել այդ խնդիրներն ու դիմակայել դժվարություններին, Մերին ասում է. «Սիրելիներս, այս վիճակը միայն մեզ մոտ չէ, այլ ամբողջ աշխարհում: Գիտեմ՝ շատ դժվար է, մանավանդ, երբ տանը փոքրիկներ կան ու ավելի շատ գումար է հարկավոր լինում: Մենք ունեինք որոշ գումար հավաքած ու փորձեցինք ապրել այդ գումարով»:

Արտագաղթել ցանկացողներին Մերին ամենևին չի քննադատում կամ մեղադրում, սակայն կարծում է, որ ողջ աշխարոհւմ էլ դժվար ժամանակներ են:
«Դա իրենց ցանկությունն է, բայց վստահ եմ, որ այնտեղ էլ չի կարող լինել լավ վիճակ: Սա համաճարակ է, որն ամբողջ աշխարհն է պատել: Սիրում եմ իմ քաղաքը, իմ գեղեցիկ ու ժպտերես Երևանը: Ապրենք մեր քաղաքում: Աստված պահապան  բոլորիս»,- եզրափակում է իր խոսքը Մերին:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան