Մահացել է «Смешарики» մուլտսերիալի ստեղծող Անատոլի Պրոխորովը

Կյանքից հեռացել է «Смешарики» մուլտսերիալի ստեղծողներից մեկը՝ Անատոլի Պրոխորովը: Այս մասին հայտարարել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը:

Անատոլի Պրոխորովը ԽՍՀՄ առաջին ոչ պետական ​​անիմացիոն «Пилот» ստուդիայի համահիմնադիրն է: 2003 թվականից նա «Смешарики» անիմացիոն նախագծի գեղարվեստական ​​ղեկավարն էր: Նա 72 տարեկան էր։