Համբույրներ, արև ու սեր. Շակիրան և Ժերար Պիկեն` Մալդիվյան կղզիներում

Կոլումբիացի երգչուհին իր ինստագրամյան էջում տարածել է Մալդիվներ վերջերս կատարած ուղևորության կադրերը, ուր նա մեկնել է 33-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի և որդիների` յոթ տարեկան Միլանի և հինգ տարեկան Սաշայի հետ:

Փոփ աստղի և մարզիկի էջերում իրենց որդիների հետ կադրեր են հայտնվել օվկիանոսի ափին: «Միասին»,- իրենց նկարը մակագրել է երգչուհին: Երկրպագուներին հիացրել է Շակիրայի ու Ժերար շի ռոմանտիկ և ընտանեկան լուսանկարները: