Սիենա Միլլերը բաժանվել է Լուկաս Ցվիրներից` մեկ տարվա հարաբերություններից հետո

Ոչ վաղ անցյալում շշուկներ էին տարածվել, որ 38-ամյա դերասանուհի Սիենա Միլլերը նշանադրվել է իր 29-ամյա ընկերոջ` պատկերասրահի սեփականատեր Լուկաս Ցվիրների հետ, իսկ այժմ արևմտյան լրատվամիջոցները հայտնում են նրանց բաժանման մասին:

Ըստ ինսայդերների, բաժանման նախաձեռնողը Միլլերն էր, սակայն, թե ինչն է պատճառ հանդիսացել, անհայտ է: Առաջին անգամ Սիենայի ու Լուկասի սիրավեպի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա սկզբին: Նրանց բազմիցս տեսել են միասին, և այդ տարի իրենց ամառային արձակուրդը զույգն անցկացրել էր Ֆրանսիայում: