Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվում է լրտեսների մասին սերիալում

Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվում է «Skydance Television»-ի նոր սերիալում: Նա մարմնավորելու է գլխավոր հերոսներից մեկին:

Սերիալը դեռ անվանում չունի, բայց հայտնի է, որ այն պատմելու է հոր ու դստեր մասին: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը: Նախագծի վրա աշխատում է «Խաբիր ինձ» ֆիլմի սցենարիստ Նիկ Սանտորան: