Էդ Շիրանն առաջին անգամ հայր է դարձել

29-ամյա բրիտանացի երգիչ, «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Էդ Շիրանը և նրա 27-ամյա կինը ՝ Չերրի Սիբորնն, առաջին անգամ ծնողներ են դարձել։
Զույգն աղջիկ է ունեցել, որին անվանել են Լարա Անտարկտիկա։ Երեխան ծնվել է դեռ անցյալ շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Ուրախ իրադարձության մասին Էդն ինքը հայտնել է Instagram-ի իր էջում ՝ հրապարակելով լուսանկարներ:
«Ես ձեզ համար հիասքանչ նորություններ ունեմ, որոնցով ուզում եմ կիսվել: Անցյալ շաբաթ բժիշկների ցնցող թիմի օգնությամբ Չերին ծնեց մեր գեղեցիկ և առողջ դստերը՝ Լարա Անտարկտիկա Սիբորն Շիրանին: Մենք բացարձակապես սիրահարված ենք նրան։ Մայրիկն և փոքրիկը իրենց լավ են զգում, և մենք յոթերորդ երկնքում ենք երջանկությունից»- գրել է երգիչը։

Նշենք, որ ամիսներ առաջ Շիրանը հայտարարեց, որ ցանկանում է երաժշտական դադար վերցնել մի փոքր հանգստանալու և իրեն ընտանիքին նվիրելու համար:
Էդ Շիրանն ու նրա կինը՝ Չերին, մանկության ընկերներ են և սվոորել են նույն դպրոցում:
Իրենց նշանադրության մասին նրանք հայտնել են 2018 թվականին` 5 տարի սիրավեպից հետո: Հարսանեկան արարողությունը, որն անցկացվել է գաղտնի, կայացել է 2019-ին: