«Սերյոժան ընդմիշտ փակել է աչքերը». «Ֆրիսթայլ» խմբի մեներգիչը մահացել է Գերմանիայում

Երգիչ Սերգեյ Վյազովսկին մահացել է 47 տարեկան հասակում։ Արտիստը մահացել է երկարատև հիվանդությունից հետո ։
Հանրահայտ «Ֆրիսթայլ» խմբի նախկին մեներգչի սիրտը հանկարծակի կանգ էր առել դեռ հինգ տարի առաջ։ Բժիշկներին հաջողվել էր փրկել Վյազովսկուն, սակայն այն կես ժամում, երբ բժիշկներն իրականացրել էին վերակենդանացման գործողություններ, երգչի ուղեղի բջիջների մեծ մասը մահացել էին: Հինգ տարի արտիստն ապրել է՝ միացված լինելով սարքերին. Սերգեյն այդպես էլ գիտակցության չի եկռլ։ Երաժիշտը մահացել է ժամեր առաջ։

Վյազովսկու մահվան մասին հայտնել է նրա կինը ՝ Իրինան ։
«Կյանքի 48-րդ տարում այս աշխարհից հեռացել է տաղանդավոր երաժիշտ, երկու դուստրերի սիրող հայր, հրաշալի որդի, եղբայր, ընկեր և ամուսին, Սերգեյ Վյազովսկին։ Հինգ տարի Սերգեյը հիվանդանոցում անցկացրեց վեգետատիվ վիճակում, գտնվելով երկնքի և երկրի միջև: Սերյոժան 05: 28-ին փակել է աչքերը։ Ընդմիշտ», – գրել է նա
Դերասանի մահը մեկնաբանել է նաև նրա նախկին գործընկեր Սերգեյ Կուզնեցովը, որի հետ Վյազովսկին ջերմ բարեկամություն էր կապում:
«Մնաս Բարով, Սերյոգա։ Ընդամենը կես տարի ենքմիասին աշխատել, բայց, բարեբախտաբար, մինչև վերջ ընկերներ ենք մնացել։ Հանգչիր խաղաղությամբ», – ասել է նա։