Ինչու՞ է Լուվրի թանգարանի ճակատային հատվածում փակցվելու Cardi B-ի լուսանկարով պաստառը

«Balenciaga»-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան իր ինստագրամյան էջում հրապարակել է ֆրանսիական տան աշուն-ձմեռ հավաքածուի նոր գովազդային արշավից մի լուսանկար:

Նկարի հերոսուհին ռեփեր Cardi B-ն է, որի համար սա դիզայների հետ համագործակցության առաջին պաշտոնական փորձն էր, չնայած նա նախկինում հանրության առջև մի քանի անգամ հայտնվել էր «Balenciaga» բրենդի հագուստով: WWD-ի փոխանցմամբ` ռեփերի հետ գովազդային լուսանկարը, կհայտնվի Փարիզի Լուվրի թանգարանի ճակատային հատվածում ու այնտեղ կմնա ամբողջ սեպտեմբերին: