Որքան է գիրացել Սալմա Հայեկը (լուսանկարներ)

Մենք բազմիցս հիացել ենք մեքսիկացի գեղեցկուհի Սալմա Հայեկով, ով սեպտեմբերի 2-ին նշելու է իր 54-րդ տարեդարձը։
Դերասանուհին հաճախ Instagram-ում այնպիսի լուսանկարներ է հրապարակում, որոնք ոչ միայն հիացմունք են առաջացնում, այլև երկրպագուների անկեղծ նախանձը: Սակայն ժամեր առաջ պապարացիների արած լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել աստղի երկրպագուների շրջանում։ Արդյո՞ք այդքան գիրարցել է Սալման, թե՞ այդ ամենը ջինսե կոմբինիզոնի ստեղծած վզիուալ խաբկանքն է, դժվար է հստակ ասել։

Սխալ ընտրված հագուստն ավելի գեր ու ցածրահասական է դարձրել Սալմային, ում հասակը կազմում է 157 սմ։ Ավաղ, բայց նույնիսկ նորաձև կոշիկները չեն կարողացել փրկել իրավիճակը։
Սակայն ինչու է Սալման նման սխալ որոշում կայացրել հագուստի ընտրության հարցում, չէ՞ որ նա մշտապես ներկայանում է հասարակությանը իդեալական կերպարներում։
Ճիշտ է, կասկած կա, որ Հայեկը, այնուամենայնիվ, դիմում է ոճաբանների օգնությանը, որոնք սկզբից մինչև վերջ մտածում են նրա կերպարի մասին։