Սեպտեմբերի 5-ին և 6-ին հայ և ռուս հայտնիների մասնակցությամբ տեղի կունենան համերգներ նվիրված Մոսկվայի 873-րդ տարեդարձին։ Մոսկվայի օրվա առթիվ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ։ Այս տարի միջոցառումները տեղափոխվել են օնլայն հարթակ՝ պայմանավորված համավարակով։
Համերգին կմասնակցեն Մարիամ Մեհրաբովան, Մարգարիտա Պոզոյանը, Օլեգ Պոգուդինը, Սոնան, Հայկոն, Էրիկ Կարապետյանը, Անգելինա Կապլանը, Ալլա Լևոնյանը և այլք: Նրանք կներկայացնեն ստեղծագործություններ նվիրված Երևանին և Մոսկվային։ Նախատեսվում է նաև մանկական համերգ, որի ժամանակ կատարումներով կներկայանան Նաիրա Գյուրջինյանի անսամբլը և, Բորիս Անահիտ Ադամյանները, Արսեն Գրիգորյանի ստուդիայի փոքրիկները, Միշան ու այլք:
Տոնական օրերի մյուս համերգին անդրադարձ կլինի խորհրդային ֆիլմերից հարազատ դարձած երգերին։ «Արտսինեմա» անսամբլը կհնչեցնի երգեր «Ճանապարհ դեպի կրկես», «Ծառայողական սիրավեպ», «Ճակատագրի հեգնանքը» ու այլ ֆիլմերից։