«Lրագրողները կարծում են, թե նա հրեշ է, բայց ես երբեք հրեշ չեմ տեսել իմ առաջ». Դեպարդյեն պատմել է Պուտինի հետ հանդիպումների մասին

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի ցանկացել հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այն դեպքում, երբ բազմիցս հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես երբեք չեմ հանդիպել (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ)։ Զանգահարել է ինձ երկու-երեք անգամ… Սակայն ասել եմ՝ չեմ ցանկանում հանդիպել։ Դա իմ աշխարհը չէ… Ֆրանիսայում չեմ քվեարկել։ Քվեարկել եմ Ռուսաստանում, ռուսական դեսպանատանը»,- նշել է դերասանն ու հավելել, որ Ռուսաստանն այնքան էլ լավ չգիտի։

«Պաշտում եմ ռուսներին, նրանց գրականությունը, երաժշտությունը, մշակույթը։ Միևնույն ժամանակ գիտեմ, որ դժվար, բարդ երկիր է»,- ընդգծել է Դեպարդյեն։

Արտիստի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ զանգահարել է իրեն ու ասել. «Ժերար, այցելիր»: Նա իմ հետևից օդանավ ուղարկեց… Նա ինձ անձնագիր տվեց»։

Հայտնի է, որ Պուտինը Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել 2013 թվականին։

Դեպարդյեն նշել է, որ երբեմն հանդիպում է ռուս առաջնորդի հետ և «շատ է ծիծաղում նրա հետ»։

«Ես գիտեմ, որ լրագրողները կարծում են, թե նա հրեշ է, բայց ես երբեք հրեշ չեմ տեսել իմ առաջ»,- ասել է նա: