Ամերիկացի դերասան, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը կմարմնավորի գլխավոր կերպարներից մեկը նոր լրտեսական սերիալում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հավելելով, որ նա հանդես կգա նաև որպես գործադիր պրոդյուսեր:
Հեռուստասերիալը դեռևս անվանում չի ստացել: Հայտնի է միայն, որ իրադարձությունների կենտրոնում հայրն է, որին կմարմնավորի «Տերմինատորի» դերակատարը, և նրա դուստրը, որին մարմնավորող դերասանուհու անունը դեռևս հայտնի չէ:
Շոուին կմասնակցի «Սոպրանոյի կլանը» սերիալի սցենարիստ Նիկ Սանտորան:
Շվարցենեգերի համար այս նախագիծը դեբյուտային կլինի, մինչ այս պահը հոլիվուդյան դերասանը բացառապես ֆիլմերում է նկարահանվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ է դարձել. լույս աշխարհ է եկել նրա ավագ դստեր առաջնեկը: