71-ամյա Պուգաչովան իր երկվորյակներին առաջին դասարան է ուղեկցել և տպավորել է իր երիտասարդ տեսքով (լուսանկարներ)

Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան իր երկվորյակներին առաջին անգամ դպրոց է տարել:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «պրիմադոննան» իր և Մաքսիմ Գալկինի երեխաներին՝ Գարիին և Լիզային, առաջին դասարան է ուղեկցել: Վերջիններս ընդունվել են մերձմոսկովյան մասնավոր դպրոց:

«Ահա և սեպտեմբերի մեկը: Պատրաստվել ենք, հուզվել ենք, զարդարվել և գնացել: Ուղեկցել են մայրիկը, հայրիկը, դայակն ու ընկերները»,- սոցցանցում գրել է Գալկինը:

Լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաև 71-ամայ Պուգաչովայի երիտասարդ և ակտիվ տեսքը. վերջինս իր կերպարը համալրել էր կարճ սպիտակ կիսաշրջազգեստով և սև բաճկոնով: