Մինչ Հորդանանի թագուհի դառնալը՝ Ռանիան դիմել է պլաստիկ վիրահատությունների. հաստատում են արխիվային լուսանկարները

Ընդունված է կարծել, որ թագավորական ընտանիքների անդամներն իրենց արտաքինի հետ կապված որևէ միջամտությունների չեն դիմում, սակայն Հորդանանի թագուհի Ռանիայի արխիվային լուսանկարներից դատելով՝ կարելի է ասել, որ նա երիտասարդ տարիքում դիմել է վիրահատական միջամտությունների. ռուսական woman.ru կայքն անդրադարձել է թագուհու՝ տարիների ընթացքում փոփոխված արտաքին տեսքին ու պարզել, որ նա, այնուամենայնիվ, դիմել է վիրահատական միջամտության:

Աբդալլահ 2-րդի կնոջ ուսանողական տարիների լուսանկարներից դատելով՝ նա շտկել է իր «արևելյան» քիթը: Պլաստիկ վիրաբույժ Թամարա Բերիձեի խոսքով՝ առավել հավանական է, որ Ռանիան քթի մի քանի վիրահատություն է տարել:

«Նկատելի է, որ ոչ միայն քթի լայնությունն են նվազեցրել, այլ նաև մի փոքր ծայրն են բարձրացրել: Այս փոփոխությունները հնարավոր է մի վիրահատության ընթացքում անել, սակայն դա բավականին բարդ է: Միևնույն ժամանակ, երկրորդ վիրահատության ընթացքում կարելի է հավելյալ շտկումներ կատարել, քանի որ հաճախ պացիենտներն առաջին վիրահատությունից հետո այնքան էլ գոհ չեն մնում իրենց քթի տեսքից»,- պարզաբանել է Թամարա Բերիձեն և հավելել, որ թագուհու դեմքից դատելով՝ նրան դուր են գալիս տարատեսակ կոսմետիկ պրոցեդուրաները: