Ալեքսանդրա Բորտիչը հրապարակել է նորածին որդու հետ առաջին ընտանեկան լուսանկարը

Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ 25-ամյա դերասանուհի Ալեքսանդրա Բորտիչն առաջին անգամ մայր է դարձել։
«Ես նիհարում եմ» և «Խոլոպ»ֆիլմերի աստղն ու Եվգենի Սավելևը որդի են ունեցել: Այդ պահից ի վեր Բորտիչը ոչ մի մեկնաբանություն չէր տալիս, իսկ այսօր նա, վերջապես, հրապարակել է նորածին երեխայի հետ առաջին լուսանկարը։
Ընտանեկան լուսանկարը, որտեղ Ալեքսանդրան և Եվգենին փոքրիկ որդու հետ միասին են, արվել է երիցուկներով պատված մարգագետնում:
«Չափից շատ սեր։ Ծանոթացեք, մեր Սաշուլյան է»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։

Ինստագրամյան հետևորդներն անմիջապես սկսել են շնորհավորել աստղային զույգին որդու ծննդյան կապակցությամբ։ Շատերը խոստովանել են, որ մինչ այդ պահը նույնիսկ գլխի չէին ընկել, որ Ալեքսանդրան երեխայի է սպասում, և հիացել են, թե ինչպես է նա վարպետորեն կարողացել թաքցնել հղիությունը բոլոր 9 ամիսների ընթացքում:
Շնորհավորանքներին միացել են նաև Բորտիչի աստղային գործընկերները ՝ Ռավշանա Կուրկովան, Սվետլանա Խոդչենկովան, Դարյա Մորոզը և ոչ միայն: