«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը կուղղվի 2 թատրոնի վերանորոգմանը

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ համավարակի պատճառով «Էրեբունի–Երևան» տոնակատարություններն այս տարի չեն կազմակերպվի այնպես, ինչպես նախորդ տարիներին։