Հայտնի իտալական ռեստորանը հրապարակել է իր էջում Gucci-ի հայ մոդելի լուսանկարը

Ֆլորենցիայի հայտնի ռեստորաններից մեկը՝ «All Аntico Vinaio»-ն, Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է «Gucci» ապրանքանիշի ցուցադրությունից հայտնի դարձած հայ մոդել Արմինե Հարությունյանի լուսանկարը և կից գրել. «Ահա՝ ինչպես է հայտնի դարձել «Gucci»-ի մոդելը, ում մասին այժմ խոսում են բոլորը: Հունիսին նա «All Аntico Vinaio» էր եկել»:
Նշենք, որ հրապարակումը հավաքել է բազմաթիվ մեկնաբանություններ, որոնց մեծ մասը հաճոյախոսություններ են՝ ուղղված հայազգի մոդելին։

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու մասին շատ մոդելներ են երազում, իսկ ահա Արմինեն չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին, սակայն հայտնվեց այդ ցուցադրությանը:
Հիշեցնենք, որ Արմինեն 2019-ի գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել է նրան լուսանկարել:
Ապա լուսանկարիչն այդ կադրն ուղղարկել է Gucci-ին, որից հետո էլ սկսվել է Արմինեյի մոդելային կարիերան։