«Գահերի խաղ»-ի հեղինակը նոր սերիալ կնկարահանի Netflix-ի համար

«Գահերի խաղ»-ի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ կնկարահանեն: Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։
Սթրիմինգային ծառայության համար մասնագետները շոու կստեղծեն չինացի հեղինակ Լյու Ցիսինի ֆանտաստիկ եռերգության մոտիվներով: Նշվում է, որ Netflix-ն արդեն պայմանագիր է կնքել սցենարիստների հետ։
Սցենարի վրա կաշխատի նաև Ալեքսանդր Վուն։ Սերիալի պրոդյուսերները կդառնան Ռայան Ջոնսոնը և Բրեդ Փիթի Plan B ընկերությունը: Գրքերի հեղինակը, հանդես կգա որպես պրոդյուսեր-խորհրդատու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ HBO հեռուստաընկերությունը նկարահանելու Է «Գահերի խաղը» (2011-2019 թթ.) մեծ սեր ու ժողովրդականություն վայելող սերիալի պրիկվելը, որը պատմում է Թարգարիանների դինաստիայի մասին և ստացել է «Վիշապի տունը» անունը։
Հրապարակված տվյալների համաձայն, նոր սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ: Որպես «Վիշապի տան» ռեժիսոր հանդես կգա բրիտանացի Միգել Սապոչնիկը։
Այն HBO ալիքով կհեռաձրակվի 2020 թվականին։