Էվելինա Բլյոդանսն առաջին անգամ խոսել է նոր սիրավեպի մասին

Էվելինա Բլյոդանսը  երկար ժամանակ լռելուց հետո առաջին անգամ պատմել է անձնական կյանքի մասին:
Աստղը միշտ վայելել է մեծ ուշադրություն տղամարդկանց կողմից։ Դժվար է պատկերացնել, որ նման գեղեցկուհին կարող է միայնակ մնալ: Էվելինան գատղնի է պահում իր անձնականին վերաբերող ամեն բան պրոդյուսեր և ռեժիսոր Ալեքսանդր Սեմինի հետ ձախողված ամուսնությունից հետո: Բլյոդանսը կարծում է, որ հենց լրագրողների հետ իր ավելորդ անկեղծությունը կործանեց ամուսնու հետ հարաբերությունները։

Սակայն ժամեր առաջ նա իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառմամբ պատմել է, որ որդու հետ մեկնել էր հանգստի և իր սիրելի տղամարդը, որոշելով հաճելի անակնկալ մատուցել, հետաձգել է Մոսկվայում իր բոլոր գործերն ու եկել է իր մոտ։
Երկրպագուներին անչափ ուրախացրել է այն նորությունը, որ դերասանուհին այլևս միայնակ չէ և նրա կողքին այդքան հոգատար ու սիրող տղամարդ է գտնվում։