Աշերը շուտով կրկին հայրիկ կդառնա

Հայտնի երգիչ Աշերը, ով արդեն ունի երկու որդի իր առաջին կնոջից՝ Թամեկա Ֆոսթերից, այժմ կրկին պատրաստվում է հայրանալ։
Երգիչն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում է երաժշտական պրոդյուսեր Ջեննի հետ, ով էլ պատրաստվում է իրեն երեխա պարգևել։
Ինսայդերը լրագրողների հետ զրոյցում հայտնել էր, որ Աշերը շատ հուզված ու երջանիկ է։

Հիշեցնենք, որ 41-ամյա Աշերի և 36-ամյա Ջենի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են 2019 թվականի հոկտեմբերին, երբ զույգին միասին նկատել են «Hollywood Bowl» միջոցառման ժամանակ:
Մինչ այդ Աշեր Ռեյմոնդը ամուսնացած էր 51-ամյա մենեջեր Գրեյս Միգելի հետ։ Միգելի հետ ամուսնությունից երգիչը երեխա չի ունեցել։ Եվ այս պահին նրա միակ երեխաներն են 12-ամյա Աշերը և 11-ամյա Նավիդը, որոնք ծնվել են, երբ Աշերը ամուսնացած է եղել Թամեկ Ֆոսթերի հետ։

Աշերը և Թամեկ Ֆոսթեր

Աշերը և Գրեյս Միգելը