Լեհ երիտասարդը դաջել է Սիրուշոյի անունն իր ձեռքին (տեսանյութ)

Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում լեհ երկրպագուի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել, որում երիտասարդ տղան ցուցադրում է երգչուհուն նվիրված ձեռքի դաջվածքը։
«Բարտեկն ազգությամբ լեհ է: Նա իմ լավագույն երկրպագուներից է և արդեն երկար տարիներ հետևում է իմ գործունեությանը։ Նա անգամ ձեռքին անվանս դաջվածքն ունի հայերեն լեզվով: Այսօր վերջապես առիթ ստեղծվեց, որ հանդիպենք Վարշավայում»,-գրել է երգչուհին:

Բարտեկն իր հերթին Instagram–ի էջում հրապարակել է Սիրուշոյի հետ լուսանկարն ու շնորհակալություն հայտնել։
«Շնորհակալություն այս հանդիպման համար. չես էլ պատկերացնում, թե ինչ մեծ նշանակություն ունի այն ինձ համար։ Ընդմիշտ քո երկրպագու»,–գրել է երիտասարդը։