Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների համար

Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երկվորյակները նախադպրոցական տարիքում հաճախել են ֆրանսիական մանկապարտեզ, որը գտնվում էր իրենց տան մոտակայքում: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այնտեղ ուսուցումը ամսական 195 000 ռուբլի է արժեցել աստղային ծնողների համար:

Բացի այդ, Լիզան և Գարին ֆրսնաիցի ուսուցիչ ունեն, որը Սորբոնի համալսարանի շրջանավարտ է և իրենց տուն է գալիս երեխաների հետ պարապելու համար: Նրա ծառայություններն ամսական 110 000 ռուբլի են արժենում՝ յուրաքանչյուր երեխայի համար:

Բացի այդ, Լիզան զբաղվում է լողով, որի համար ծնողներն ամսական 48 000 դոլար են ծախսում: Նույնքան գումար էլ նրանք վճարում են լոգոպետի ծառայությունների համար:

Լիզայի և Գարիի դայակները նույնպես մշտապես նրանց հետ են և իրենց տանն են ապրում, ինչն ամսական 200 000 ռուբլու ծախս է պահանջում: Ինչպես աղբյուրը նշում է, ստացվում է, որ Պուգաչովան և Գալկինը երեխաների կրթության համար տարեկան առնվազն 6 մլն ռուբլի են ծախսում:

Իսկ այժմ նրանք մասնավոր դպրոց են հաճախելու, ուր առաջին անգամ գնացել են սեպտեմբերի 1-ին՝ ծնողների ուղեկցությամբ: Դպրոցում կրթությունը կարժենա տարեկան 1,2 մլն ռուբլի մեկ երեխայի համար: