Հանրահայտ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Ինստագրամում հայտնել է իր և ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին, գրում է Daily Mail-ը։
«Կնոջս՝ Լորենի, երկու դուստրերիս ու իմ COVID-19-ի թեստերը դրական էին։ Կարող եմ ձեզ ասել, որ դա ամենադժվար փորձություններից մեկն էր, որի միջով մենք որպես ընտանիք անցել ենք»,- հայտարարել է Ջոնսոնը։
Դերասանը հավելել է, որ ինքն ու ընտանիքն արդեն ապաքինվել են և իրենց լավ են զգում։
«Իմ թիվ մեկ առաջնահերթությունն ընտանիքիս և ընկերներիս պաշտպանելն է։ Կցանկանայի, որ այդ հիվանդությունը միայն ինձ մոտ հաստատվեր։ Բայց իմ ամբողջ ընտանիքի մոտ էր։ Մենք արդեն լավ ենք, հիվանդության մյուս կողմում ենք և այլևս վարակակիր չենք։ Փառք Աստծո, մենք առողջ ենք»,- երկրպագուներին հայտնել է դերասանը։
Նշենք, որ դերասանը 3 դուստր ունի: Ավագը՝ Ալեքսանդրան, ծնվել է 2001 թվականին՝ Դենի Գարսիայի հետ առաջին ամուսնությունից: Մյուս երկու աղջիկները նրա երկրորդ կնոջից են՝ ամերիկահայ Լորեն Հաշյանից, որի հետ Ջոնսոնն ապրում է 9 տարի: 2019թ. դեկտեմբերին զույգն ամուսնացել է Հավայիներում: