Հայդի Քլումն ամբողջությամբ մերկ լուսանկար է հրապարկել և շնորհավորել երիտասարդ ամուսնու տարեդարձը

Հայդի Քլումը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Աստղը շատ հաճախ է երկրպագուներին ուրախացնում անկեղծ լուսանկարներով: Օրերս համացանցում Հայդի Քլումը արտասովոր կերպով շնորհավորել է ամուսնուն ՝ Tokio Hotel խմբի կիթառահար Թոմ Կաուլիտցին, ով նշում էր իր 31-ամյակը և տեղադրել է լուսանկար, որում ամբողջությամբ մերկ է: Ի դեպ, լուսանկարի հեղինակը հենց Թոմն է:
Երկրպագուները միանգամից հեղեղել են հրապարակված լուսանկարի մեկնաբանությունները ջերմ ու հիացական խոսքերով` նշելով, որ 47-ամյա մոդելը հիասքանչ տեսք ունի:

Նշենք, որ ավելի վաղ Հայդի Քլումը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` նախկին ամուսնու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Բանն այն էր, որ Քլումը մտադիր էր Germany’s Next Top Model շոուի հաջորդ եթերաշրջանի նկրահանումների ժամանակ չորս երեխաներին իր հետ Գերմանիա տանել, իսկ Սիլը կտրականապես դեմ էր:
Վերջապես նախկին ամուսինները եկել են համաձայնության, և Սիլը տվել է իր համաձայնությունը: