Սիեննա Միլլերը բաժանվել է իր սիրեցյալից

Հայտնի է դարձել, որ 38-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերի և պատկերասրահի 29-ամյա սեփականատեր Լուկաս Ցվիրների հարաբերությունները վերջացել են։ Բաժանման նախաձեռնողը հենց Սիեննա Միլլերն էր։
Հատկանշական է, որ դեռ 2020 թվականի սկզբին զույգը պատրաստվում էր հարսանյաց արարողության, որը խափանվեց համավարակի պատճառով:
Հիշեցնենք, որ զույգի նշանադրության մասին պարզ դարձավ Writers Guild Awards մրցանակաբաշխության 72-րդ ամենամյա արարողության ժամանակ, երբ Սիեննան բոլորին ցուցադրեց իր մատնեմատի ադամանդյա, շքեղ մատանին:

Նշենք, որ զույգի սիրավեպի մասին հայտնի էր դարձել դեռ մեկուկես տարի առաջ։ Պապարացիները նկատել էին երիտասարդներին Նյու Յորքում ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։ Նրանք սկսել են հանդիպել դեռ 2018-ի դեկտեմբերին:
Առաջին անգամ նրանց միասին նկատել են երեկույթներից մեկում։