Ո՞վ է Կայա Հերբերի նոր սիրեցյալը

Այս շաբաթվա սկզբին 19-ամյա մոդել Կայա Հերբերն ու «Էյֆորիա» սերիալի 23-ամյա աստղ Ջեյքոբ Էլորդին միասին ճաշել են, ինչի հետևանքով շատերը կարծել են, որ աստղերի մոտ սիրավեպ է սկսվել:
Այն, որ Կայան և Ջեյքոբը ծանոթ են, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Նրանց որոշ ժամանակ առաջ արդեն տեսել են միասին Մալիբուում, սակայն այժմ նրանց հանդիպումն ավելի շատ նման էր ռոմանտիկ ժամադրության: Ինսայդերի պնդմամբ` Ջեյքոբն իսկապես համակրանք է տածում Կայայի նկատամբ:

Աստղերին մոտ կանգնած աղբյուրը ավելացրել է, որ Կայան և Ջեյքոբը շատ ընդհանուր ընկերներ ունեն, այդ թվում դերասան Թոմմի Դորֆմանը, և նրանք միասին բավականին հաճախ են ժամանակ անցկացնում:
Հետաքրքիր է, որ դեռ վերջերս մոդելին սիրավեպ էին վերագրում մեկ այլ դերասանի ՝ «Ռիվերդեյլ» սերիալի 28-ամյա աստղ Քոուլ Սփրոուսի հետ, սակայն նրանց հարաբերությունների մասին լուրերն այդպես էլ չհաստատվեցին։