Կարո ՞ղ եք գուշակել, թե հայտնիներից ով է պատկերված լուսանկարում

Երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նա ընդամենը 6 տարեկան է:
Երկրպագուները միանգամից նկատել են նրա առանձնահատուկ սանրվածքն ու մեկնաբանություններում նշել են, որ դեռ մանկուց Բուզովան սիրել է տարբերվել բոլորից:
«Սանրվածքիս հետ կապված հարցեր կա՞ն։ Արդեն այն ժամանակ թրենդները ես էի թելադրում»,-մակագրել է նա լուսանկարը։

Հիշեցնենք, որ ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան և նրա ընտրյալը՝ երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) վերջերս Սոչիում նշեցին իրենց հարաբերությունների մեկ տարին։ Բոլորը խոսում են, որ շուտով բանը կհասնի հարսանիքի։ Դավան արդեն հասցրել է Օլգային ծանոթացնել իր ընտանիքի հետ, տատու է արել սիրելիի անունը մարմնի վրա։