Պոլինա Դիբրովան բողոքել է, որ արձակուրդի ընթացքում 6 կգ է հավաքել (լուսանկար)

31-ամյա Պոլինան և 60-ամյա Դմիտրի Դիբրովն արդեն 11 տարի է, ինչ միասին են։ Զույգը դաստիարակում է երեք որդիներին ՝ 5-ամյա Իլյային, 7-ամյա Ֆյոդորին և 10-ամյա Ալեքսանդրին։ Հաղորդավարի կինը միկրոբլոգում վերջերս հաճախ է ընտանեկան լուսանկարներ տեղադրում հանգստից։ Ճիշտ է, միշտ չէ, որ նրա կյանքը անհոգ է ու երջանիկ: Օրինակ, վերջերս նա դժգոհել է, որ իրեն դժվար է տրվում երեխաների դաստիարակությունը. որդիները հաճախ են ստիպում նրան անհանգստանալ։

Երեկ Պոլինան լուսանկար է հրապարակել լողազգեստով, որտեղ ցուցադրել է կազմվածքը։
«Դե ինչ, մենք հանգստացանք: Ամիսը թռավ մեկ օրվա պես. այս ամիսը բերեց ինձ տպավորություններ, գաղափարներ և իհարկե, ավելորդ կիլոգրամներ: Ձեր առջև հյութեղ բարեմասնություններով կին է: Երբ ես կանգնեցի կշեռքին, չհավատացի։ Կարծես նայում ես հայելու մեջ, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչպես կշեռքներն են ցույց տալիս: Գիրացել եմ 6 կիլոգրամով: Չեմ հասկանում, թե ինչպես»,-մակագրել է իր լուսանկարը Դիբրովի կինը:

Պոլինան նաև տարակուսանքով հարցրել է երկրպագուներին` ինչպես է հնարավոր ուտել ու չգիրանալ:
«Միակ բանը, որ ես չեմ հասկանում`ինչպես կարելի է մեկ ամիս ճանապարհորդել և չգիրանալ: Համեղ սնունդ, նոր ռեստորաններ, սպորտի բացակայություն, սթրեսային իրավիճակներ երեխաների հետ. ես անդադար ուտում եմ»,-կիսվել է գեղեցկուհին: