Սքարլեթ Յոհանսոնը դստեր հետ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում․ դերասանուհուց մի քանի ամիս լուր չկար

Մինչ համաճարակի բռնկումը 35-ամյա դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը այնքան էլ հաճախ չէր հայտնվում հանրության շրջանում, իսկ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կարելի է ասել, դերասանուհին առհասարակ անհետացավ պապարացիների տեսադաշտից։

Իրականում, դերասանուհին իր ողջ ժամանակն անցկացրել է ընտանիքի հետ և տնից դուրս չի եկել առանց դրա շտապ անհրաժեշտության: Երեկ նրան վերջապես նկատել և լուսանկարել են պապարացիները։ Սքարլետը միայնակ չի եղել, այլ 6-ամյա դստեր՝ Ռոուզի ընկերակցությամբ։ Դերասանուհին և դուստրը ուղևորվում էին դեպի մթերային խանութ, երբ նրանց նկատել են լուսանկարիչները: Համացանցում քննարկում են նրանց լուսանկարը և երկրպագուներն ուրախությամբ նշում են, որ դերասանուհու դուստրը բավականին մեծացել է ու հույս են հայտնում, որ նա գնալով կնմանվի գեղեցկուհի մայրիկին։