Ջեֆ Բեզոսի նախկին կինը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ 50-ամյա Մակքենզի Սքոթը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը ըստ Bloomberg-ի վարկանիշային աղյուսակի:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մակքենզին զգալիորեն ավելացրել է իր եկամուտներն այն բանից հետո, երբ Amazon-ի բաժնետոմսերը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին աճեցին: Ընկերության 4% բաժնեմասի սեփականատեր Մակքենզին հարստացել է $ 30,3 միլիարդով: Այսպիսով, այժմ նրա կարողությունը գնահատվում է 67,4 միլիարդ դոլար: