Կին դառնալուց հետո «Կենդանի Քեն»-ը դիմել է նոր, անհավանական վիրահատության (լուսանկար)

«Կենդանի Քեն»-ը վաղուց արդեն վերածվել է «Կենդանի Բարբիի»: 80 վիրահատության դիմելուց հետո Ռոդրիգո Ալվեսը, ով երազում էր նմանվել Քեն տիկնիկին, այժմ էլ որոշել է դառնալ Բարբի տիկնիկի կրնօրինակն ու արդեն սկսել է իր կերպարանափոխությունը: Մոդելն արդեն ունի փարթամ կուրծք, գեղեցիկ ոտքեր, երկար վարսեր ու կանացի դիմագծեր:
Այժմ Ռոդրիգո Ալվեսը (կամ Ջեսիկա, ինչպես ինքն է այժմ իրեն անվանում) հանգստանում է Թուրքիայում։ Իհարկե, լողազգեստով լուսանկարը դարձել է առաջին «արձակուրդային» կադրը, որը նա ցույց է տվել բաժանորդներին: Եվ այս լուսանկարը պարզապես ցնցել է նույնիսկ հայտնի Ֆրիկի հավատարիմ երկրպագուներին:

Լողազգեստով լուսանկարում երևում է, որ նա դիմել է իրանը բարակացնելու վիրահատության:
Երկրպագուներին զարմացրել է նրա լուսանկարը, շատերը խորհուրդ են տվել Ալվեսին կանգ առնել ու մտածել առողջության մասին, չէ որ նման միջամտությունները մի օր կանդրադառնան նաև ինքնազգացողության վրա:
Նշենք, որ նա անցել է հորմոնալ թերապիայի մի քանի կուրս, և ստացել է ոչ միայն կանացի դիմագծեր այլև ճարպ, և նույնիսկ ցելյուլիտի: