Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի տարբերանշանի հեղինակներից մեկը կլինի Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ Բիլի Այլիշը:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մինչ խաղերը համաշխարհային աստղերին ներառել կազմակերպչական այս կամ այն հարցերում:
Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը։ Մինչ այս ընդունել է 1932-ին, ապա՝ 1984-ին։ Լոս Անջելեսը հայտ էր ներկայացրել 2024-ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։
Իսկ ՄՕԿ-ը իր հերթին 1,8 միլիարդ դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը համաձայնել է 2024-ի հայտը ետ վերցնել: Գումարը կծախսվի քաղաքի սպորտի զարգացման և 5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։